Հակոբ Ճաղարյան. Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ
Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի իրականացմանն ու գրել.
«Երեկվանից Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ադրբեջանական օդանավերի համար: Ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական:
Երեկվանից Ադրբեջանի օդային կապը Նախիջևանի հետ ապահովում է Հայաստանը, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը:
2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Եվ ինքն էլ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը:
Էսօր, Իրանի արգելքից հետո, հանկարծ, որպես «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (այդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)» AZAL-ի օդանավերն սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը:
Որն, ի դեպ, իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչն իր հերթին բերում է վառելիքի և այլ ծախսերի կրճատում:
Փաստորեն «ազգընտրյալ», ուսապարկերի հակահիգիենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից Նոյեմբերի 10 է ստորագրել:
Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ:
Սա փաստորեն էն դեպքն է, երբ ՀՀ շահերի պաշտպանն էս պահին դարձել է Իրանը: Իհարկե, նա իր շահերն է պաշտպանում, ինչը համընկնում է մեր շահերի հետ:
Ու մեզնից հասնում է միայն խաղարկել ստեղծված իրավիճակն ի շահ մեր երկրի:
Բայց նորից ՈՉ, նիկՕլՎավայեվիչի կառավարությունը շարունակում է նրա իսկ կողմից հաստատագրված «սխալների սիստեմատիկ կիրառման քաղաքականությունը»:
Էս անգամ էլ, ինչպես միշտ, ի շահ թուրքերի:
Եվ ի վնաս Հայաստանի, նույնպես ինչպես միշտ:
Էս անգամ նաև ի վնաս մեր միակ մնացած աջակից Իրանի:
Դավաճանությունն էլ ի՞նչ գույնի է լինում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են
- Ալվինա Աղաբաբյան. ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականության չկասեցման դեպքում հաջորդիվ թշնամուն կտրվի ցամաքային միջանցքը
- Վարուժան Գեղամյան. Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը
- Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ են իրականացվում