Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի 3,750 միջուկային մարտագլխիկ
ԱՄՆ-ը 2020 թ-ի սեպտեմբերի դրությամբ ունի 3,750 միջուկային մարտագլխիկ: 1994թ. ֆինանսական տարվանից մինչև 2020 թվականը (երկրում ֆինանսական տարին սկսում է հոկտեմբերի 1-ից) Վաշինգտոնը ապամոնտաժել է 11,683 միջուկային մարտագլխիկ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է մեջբերված ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության երեքշաբթի հրապարակած տեղեկատվության մեջ:
«2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ԱՄՆ միջուկային զինանոցը բաղկացած է 3.750 մարտագլխիկից: Սպառազինությունը մոտավորապես 88 %-ով կրճատվել է 1967 թվականի վերջի՝ 31.255 առավելագույն թվի համեմատ և՝ մոտ 83 %-ով (մոտ 22.217 մարտագլխիկ), երբ Բեռլինի պատը փլուզվեց 1989 թվականի վերջին»,- նշվում է նյութում:
Փաստաթղթի համաձայն՝ 1994 թ-ից 2020 թ-ն ԱՄՆ-ն ապամոնտաժել է 11,683 միջուկային մարտագլխիկ: «2017 թվականի սեպտեմբերի 30-ից հետո ԱՄՆ-ն ապամոնտաժել է 711 միջուկային մարտագլխիկ: Եվս 2000 միջուկային մարտագլխիկ այժմ շահագործումից հանված են և ապամոնտաժման են սպասում»,-պարզաբանել է ԱՄՆ-ի ԱԳՆ-ն:
Ըստ Պետքարտուղարության հրապարակման՝ 1991 թվականի սեպտեմբերի 30-ից ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի զինանոցը նվազել է ավելի քան 90%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում