ՌԴ-ում գրանցվել է COVID-19- ից մահացության նոր առավելագույն մակարդակ
Անցած 1 օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID -19- ով հիվանդների 929 մահ։ ՌԴ-ում սա առավելագույն մահացության ցուցսնիշն է ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ գործակալությունը։
Մասնավորապես, Մոսկվայում մահացել է 71 մարդ, Սանկտ Պետերբուրգում ՝ 55, Սվերդլովսկի մարզում՝ 46։
Նախօրեին հաղորդվել է 895 մահվան մասին։ Համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 212 625-ի։
COVID-19-ի նոր դեպքերի թիվը կազմել է 25 133 (մեկ օր առաջ եղել է 25 110). ցուցանիշը գերազանցում է 25 հազարն արդեն հինգերորդ օրն անընդմեջ: Աճի տեմպը պահպանվում է 0,33 տոկոսի մակարդակում ։ Բուժումից հետո դուրս է գրվել 19 841 մարդ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում բռնկված համաճարակի ժամանակ կորոնավիրուսով վարակվել է 7,662,560 մարդ, ապաքինվել է 6,778,900 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացի գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի հիմնական նշանները
- Կորոնավիրուսը փոխում է մարդկանց արտաքին տեսքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները