Քաղաքական 10:15 06/10/2021 Տարածաշրջան

Սասունյան. Ալիևի 11-ամյա որդին Լոնդոնի կենտրոնում գտնվող 45 միլիոն դոլարի գույքի սեփականատերն էր

Այս աղմկահարույց զեկույցը հրապարակվեց միջազգային լրատվամիջոցների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 3-ին: Թեև սա առաջին դեպքը չէ, երբ պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը արտերկրային ընկերությունների միջոցով հարյուր միլիոնավոր դոլարների անշարժ գույք է ձեռք բերել արտերկրում, սակայն սա ամենաթարմ և մանրամասն մշակված նման սկանդալային լուրն է:

Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի մասին զեկույցը մերկացվել է թաքնված ֆինանսական փաստաթղթերի արտահոսքի ամենամեծ հավաքածուի՝ «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) կողմից։ Այս գաղտնազերծված թղթածրարը կազմակերպել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)՝ աշխարհի տարբեր երկրների ավելի քան 650 թղթակիցների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրառումները պարունակում են «մոտ 12 միլիոն փաստաթղթեր և թղթածրարներ մի քանի երկրների ֆինանսական ծառայությունների 14 ընկերություններից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Բելիզում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Շվեյցարիայում»:

Թեև մեծ մասը «բացահայտված գործարքներից իրավական անօրինականություն չի պարունակում», սակայն կան լուրջ «մտահոգություններ, որ որոշ կալվածքների գնորդներ հնարավոր է թաքցնել են փողերի լվացման գործողությունները», հայտարարել է BBC-ն: «Արտերկրային  ընկերությունները կարող են մարդկանց առաջարկել օգնել թաքցնել կանխիկ դրամական միջոցները կամ խուսափել հարկերից: Նրանք օգտագործում են այդ  արտերկրային  հաշիվները, արտերկրային խորհուրդները՝ այլ երկրներում հարյուր միլիոնավոր դոլարների գույք գնելու և սեփական ընտանիքները հարստացնելու համար՝ իրենց քաղաքացիների հաշվին», ավելացրեց Ֆերգյուս Շիլը ICIJ-ից:

BBC-ն հայտնել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք մեղադրվում են սեփական երկիրը թալանելու մեջ, օրինակներից մեկն են: Հետաքննությունը պարզել է, որ Ալիևները և նրանց ամենամոտ գործընկերները գաղտնի ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 մլն ֆունտ ստերլինգի (540 մլն դոլար) գործարքներում: Ադրբեջանում Ալիևի իշխող ընտանիքը, որը երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, ստեղծել է լայնածավալ արտերկրային ցանց՝ իր փողերը թաքցնելու համար»: Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար:

BBC- ն նաև պարզել է, որ 2009 թվականին Ալիևները Մեծ Բրիտանիայում գնել են 17 շենք, այդ թվում՝ Լոնդոնի շքեղ Մեյֆեր շրջանում գտնվող գրասենյակային շենքերի մի ամբողջ թաղամաս՝ 45 միլիոն դոլարով, նախագահի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի համար, որն այդ ժամանակ դպրոցական աշակերտ էր։

2008 թ․Ալիևները 47 մլն դոլարով գնել են մեկ այլ շենք Լոնդոնում և 2018 թվականին այն վաճառել 89 մլն դոլարով՝ ստանալով 42 մլն դոլարի շահույթ: Ալիևներն այդ կալվածքը վաճառել են «Crown Estate-ին՝ թագուհու կալվածքների կայսրությանը, որը կառավարվում է [Միացյալ Թագավորության] գանձարանի կողմից և կանխիկ միջոցներ է հավաքում պետության համար»: BBC- ն հայտնել է, որ «Crown Estate-ն ասաց, որ գնման պահին իրականացրել է օրենքով պահանջվող ստուգումները, սակայն այժմ զբաղվում է այդ հարցի ուսումնասիրությամբ»:
ICIJ կայքում տեղադրված առանձին հոդվածում՝ «Հզոր խաղացողները» վերնագրով, ընդգծված է Ադրբեջանի նախագահի երեք երեխաների՝ Արզու Ալիևայի, Հեյդար Ալիևի և Լեյլա Ալիևայի անհավատալի հարստությունը:

ICIJ-ի հոդվածում հստակեցվում է, որ «Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ դարձավ 2003 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում․․․․ Նա փաստացի վերահսկում է պետական նավթային ֆոնդը, որը տարեկան 9 միլիարդ դոլար եկամուտ է ստեղծում: Նրա նախագահությունը նշանավորվեց դաժան քաղաքական ճնշումներով և մարդու իրավունքների ոտնահարումներով, այդ թվում՝ լրագրողների և այլախոհների բանտարկմամբ և խոշտանգումներով: Չնայած ավազակապետություն վարելու մեղադրանքներին, Ալիևը սերտ հարաբերություններ է պահպանում եվրոպացի ղեկավարների հետ՝ հայտնի որպես «խավիարային դիվանագիտություն»:

«Կազմակերպված հանցավորության և  կոռուպցիայի  լուսաբանման նախագծի» կողմից 2017 թ․«ադրբեջանական լվացքատան» հետաքննությունը պարզել էր, թե ինչպես է Ալիևին առնչվող գրեթե 3 միլիարդ դոլարը լվացվել կեղծ ընկերությունների միջոցով, իսկ հասույթի մեծ մասը ծախսվել եվրոպացի քաղաքական գործիչների նվերների վրա: Այլ լրատվական հետաքննություններ, ներառյալ ICIJ- ի «Արտերկրային արտահոսքերը» և «Պանամական փաստաթղթերը», ցույց են տվել, որ Ալիևների ընտանիքը վերահսկում է զգալի հարստություն Ադրբեջանում, և որ նախագահի երեք երեխաները նույնպես կալվածքներ ունեն Մեծ Բրիտանիայում և Դուբայում»:

ICIJ-ն նաև բացահայտել է, որ Պանդորայի փաստաթղթերը «հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ալիևի երեխաների մեծագումար ներդրումների մասին շքեղ անշարժ գույքի ձեռքբերման համար։ 2006-2018  թվականներին նրանք Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 44 ընկերությունների բաժնետերեր էին: Փաստաթղթերի համաձայն՝ երեխաներին են պատկանել հինգ ընկերություններ, որոնք 2006-2009 թվականներին Լոնդոնում գնել էին ավելի քան 120 միլիոն դոլարի շքեղ կալվածքներ, որոնցից շատերը հետագայում վաճառվեցին հսկայական շահույթով»։

Բացի Լոնդոնի գրասենյակի 45 միլիոն դոլար արժողությամբ շենքից, որը պատկանում էր այն ժամանակ 11-ամյա Հեյդար Ալիևին, նրա քույրը՝ Արզուն, արտերկրային ընկերության միջոցով մեկ թաղամաս այն կողմ գնել էր այլ գրասենյակային շենք՝ 47 միլիոն դոլարով: «2009 թվականին, ավագ դստերը՝ Լեյլա Ալիևային պատկանող ընկերությունը 13․5 միլիոն դոլար արժողությամբ անկյունային շենք է գնել Լոնդոնի Oxford Circus-ի հետևում, որտեղ տեղակայված են Ալիևի ընտանիքի ընկերների կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ», ասվում է ICIJ- ում:

Այս կալվածքների սեփականությունը քողարկելու նպատակով «սկսած 2013 թվականից, Ալիևի երեխաներն իրենց արտերկրային ընկերությունների բաժնետոմսերը փոխանցել են իրենց մորական պապին՝ Արիֆ Փաշաևին: Հետագայում ունեցվածքը հանձնվել է  մի շարք  խորհուրդների՝ բրիտանական կախվածության և գաղտնիության ապաստարան համարվող Մեն կղզում (Isle of Man)։

2006-ից մինչև 2017 թվականը Փաշաևը և երկու մերձավոր գործընկերներ Լոնդոնում և նրա մերձակայքում գնել են ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ լրացուցիչ կալվածքներ»: Զարմանալի չէ, որ Ալիևի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի արձագանքել ICIJ-ի՝ մեկնաբանության վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին:

Մինչդեռ խայտառակություն է, որ չարաշահել են Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող միջոցները, սակայն հայերի համար լավ լուրն այն է, որ Ադրբեջանն այս մեծ գումարները չի օգտագործել ավելի շատ զենք գնելու համար`Հայաստանի և Արցախի ժողովրդին լրացուցիչ վնաս պատճառելու նպատակով․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}