Դատարանը թույլ է տվել, որ Սանասարյանը մեկնի երկրից
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունն այսօր դատարանն ավարտեց։ Դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ հաջորդ նիստը մտադիր է նշանակել հոկտեմբերի 19-ին ժամը 10։30-ին։
Սակայն դատարան է դիմել Դավիթ Սանասարյանը, նշել, որ ցանկանում է մեկնել արտասահման։
«Հիմնավորումներ է ներկայացրել, ես հիմա չեմ ուզում մանրանալ, դրանք ներկայացնել։
Դատարանը թույլատրել է մեկնել։ Հոկտեմբերի 19-ի նիստն այդ պատճառով տեղի չի ունենա։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ժամը 10։30-ին, ապա՝ նոյեմբերի 11-ին ժամը 10։30-ին, նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 14-ին»,- հայտարարեց դատավորը։
Դատավոր Բալայանը նշեց, որ արտասահման մեկնելու թույլտվության համար դատարան է դիմել նաև Ադյանը, բայց դատարանը նրան թույլ չի տվել։
«Ադյանի դիմումի ձևը մոտավորապես այսպես էր, քանի որ սեպտեմբերին նիստ չի լինելու, գնամ, մի քիչ հանգստանամ, գամ։ Մոտավոր այդ ոճի մեջ։ Բայց դուք պետք է հիշեք, Ադյան, որ Ձեր նկատմամբ վարույթ է իրականացվում»,- ասաց դատավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները