Ծանրամարտի ներկայացուցիչները իրենց ունակությունները կդրսևորեն Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում
Ծանրամարտի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Տարոն Թովմասյանի գլխավորությամբ մեր երկրի ներկայացուցիչները իրենց ունակությունները կդրսևորեն Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այնտեղ մեկնարկել է աշխարհի պատանեկան առաջնությունը:
Տղաների պայքարին կմասնակցեն Ռաֆիկ Մինասյանը (61կգ), Ալեքսանդր Լազարյանը (89 կգ), իսկ Էմմա Պողոսյանը (76 կգ) հանդես կգա աղջիկների մրցաշարում:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է,որ մեր պատվիրակները հայրենիք կվերադառնան հոկտեմբերի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան