Ամիր Աբդոլլահիան․ Ռուսաստանից ակնկալում ենք ուշադիր լինել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ
Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները զգայուն կլինեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունների, ահաբեկիչների առկայության և խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ում գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի ցուցաբերել Կովակսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և արդյոք այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովի հետ քննարկումներ լինելո՞ւ են, ասել է. «Մենք այդ հարցը մանրամասն կքննարկենք չորեքշաբթի օրը կայանալիք մեր բանակցություններում»:
Նրա խոսքով, Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունները վերջին տարիներին շատ սերտ են եղել: Փոխադարձ շահերի շրջանակում, երկու երկրներն իրականացրել են դրական քայլեր և կառուցողական համակարգում:
«Մենք հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի երկու երկրների փոխգործակցության արդյուքնում տարածաշրջանի աճին, զարգացմանն և կայուն անվտանգության ապահովմանը»,-ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Իրանի դիվանագիտական կառույցի ղեկավարը հավելել է, որ հաշվի առնելով Հարավային Կովկասում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, լուրջ քննարկումներ կլինեն տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման գործում
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցն Իրան
- Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան
- Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
- Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին․ Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական ճանապարհով