Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են
2021 թվականի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենջամին Լիստին և Դեյվիդ Մաքմիլանին ՝ մոլեկուլների սինթեզում կիրառվող ասիմետրիկ օրգանոկատալիզի մեթոդների մշակման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան նշել է գիտնականների ներդրումը արդյունավետ դեղամիջոցների ստեղծման և քիմիական արդյունաբերության բարելավման գործում:
Բենջամին Լիստն աշխատում է Մաքս Պլանկի ածուխի հետազոտությունների ինստիտուտում (Mülheim an der Ruhr, Գերմանիա), Դեյվիդ Մաքմիլանը ՝ Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ):
Անցյալ տարի մրցանակը բաժին է հասել նրանց գործընկերներ Էմանուել Շարպանտիեին և Ջենիֆեր Դուդնային, ովքեր ստեղծել են գենոմի խմբագրման մեթոդը:
Նոբելյան շաբաթը սկսվել է նախօրեին:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են դարձել ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
- Ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը՝ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան