Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Պուտինի և Ռաիսիի հանդիպումը
Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստիի» գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ռուս պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:
«Ոչ հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել: Այս թեմայի շուրջ մեր համաձայնությունը վկայում է, որ մեր հարաբերությունները ռազմավարական և արտոնյալ են մեր երկրների միջև: Մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես ռազմավարական գործընկերոջ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն առաջնահերթ տեղ է գրավում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գաղափարը
- «Օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր». Իրանագետ