Ամերիաբանկ՝ նորաբաց «Հրազդան» մասնաճյուղ նոր հաճախորդների համար հատուկ առաջարկներով
Ամերիաբանկը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացեց իր առաջին մասնաճյուղը: Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ամերիաբանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն, դրա հիմնական ուղղություններից մեկը հիմնական տեխնոլոգիական, թվային կանոններով, թվային գործիքներն օգտագործելով՝ հաճախորդների սպասարկումն է:
«Սակայն միաժամանակ, հաշվի առնելով հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը, նաև որոշակի ընդլայնվում ենք մասնաճյուղային ցանցի առումով, փորձում այն քաղաքներում, որտեղ հաճախորդների կենտրոնացում կա, բացել մեր մասնաճյուղները»,- ասաց նա:
Ա. Բարսեղյանի խոսքով, Հրազդանն իրենց ընդհանուր քաղաքականության մեջ հերթական քաղաքն է, որտեղ մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն կար՝ հաշվի առնելով քաղաքի պոտենցիալը, գործող ձեռնարկությունները:
Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն ասաց, որ «Հրազդան» մասնաճյուղը բավականին հարմարավետ է՝ նորարար լուծումներով և տեխնոլոգիական բարձր հագեցվածությամբ, ինչի շնորհիվ տարածաշրջանի հաճախորդներին կկարողանան ապահովել բարձր սպասարկման որակ:
Նա հայտնեց, որ «Հրազդան» մասնաճյուղի բացման կապակցությամբ մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար՝ մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի, օնլայն/մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով, VISA ստիկեր՝ տարեկան 1500 դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն):
Արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար՝ օնլայն/մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընկերության 2 ղեկավարի համար մեկակական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի, Business տեսակի քարտի տրամադրում՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի:
«Հրազդան» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10։30-ից մինչև ժամը 18:00-ն: Մասնաճյուղում ստեղծված են և օնլայն, և օֆլայն սպասարկման հնարավորություններ՝ կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:
«Վստահ ենք, որ մեր մասնաճյուղը կբերի նոր սպասարկման որակ տարածաշրջան»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ մասնաճյուղն արդեն ունի 9 աշխատակից, մեծ մասը հենց այս տարածաշրջանից են, հույս ունեն, որ բիզնեսի զարգացման հետ մեկտեղ կկարողանան հետագայում ավելացնել աշխատատեղերը:
Մասնաճյուղի հաճախորդ Թամարա Նավասարդյանն ասաց, որ արդեն երեք տարի օգտվում է բանկի ծառայություններից՝ նախ Դիլիջանի, նաև Աբովյանի մասնաճյուղերից, շատ գոհ է եղել անձնակազմերից, սպասարկման որակից:
«Ուրախ եմ, որ Ամերիաբանկը եկավ նաև Հրազդան, ավելի հեշտ կլինի բանկի հետ գործակցելը: Ինչ աշխատել եմ Ամերիաբանկի հետ՝ գործն առաջ է գնում, իրենց տոկոսները, աշխատանքի համակարգը մեզ համար հասանելի է:
Որպես հաճախորդ շնորհակալություն եմ հայտնում Ամերիաբանկին»,- ասաց տիկին Թամարան:
Արման Բարսեղյանը հայտնեց՝ այս տարի սա Ամերիաբանկի արդեն 4 մասնաճյուղն է, որ բացում են. «Ունենք որոշակի առաջնահերթությունների հստակ ցանկ, մարզերում սա այս տարի առաջին մասնաճյուղն է, մյուս երեք մասնաճյուղը բացվել է Երևանում, ընդլայնվել է բանկի Ջերմուկի մասնաճյուղը»:
Նա ասաց, որ մինչև տարեվերջ նախատեսում են բավականին մեծ մասնաճյուղի բացում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
«Փաստորեն, այս տարվա ընթացքում 5 մասնաճյուղ ենք բացում, որը ցույց է տալիս բանկի զարգացման տեմպերը, ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի և բիզնեսի ակտիվության տեմպը, որի սպասարկման համար էլ մասնաճյուղերը բացվում են»,- նշեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը:
Նրա ներկայացմամբ, բանկն ավելի քան տաս տարվա պատմություն ունի, երկրի խոշորագույն բանկն է, խոսքը ոչ միայն թվերի մասին է, հիմնական ցուցանիշներով երկրի ֆինանսական համակարգի առաջատարն է, նաև որակական ցուցանիշներով՝ սպասարկման որակ, թվայնացման մակարդակ:
«Չնայած այս տարի 5 մասնաճյուղ ենք բացում, բայց մեր գործառնությունների 90 տոկոսից ավելին մասնաճյուղերից դուրս է արվում, հիմնական առաջնահերթությունը մնում է թվային տեխնոլոգիական լուծումները»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ խոսքը օն-լայն համակարգերի, բանկի օն-լայն հարթակների մասին է, որոնք կարևոր դերակատարություն են ստանձնել, նաև այդ հարթակները ժամանակի ընթացքում միավորելով՝ փորձելու են ստանալ որոշակի էկոհամակարգեր, որտեղ բանկի հաճախորդները կկարողանան հիմնական կարիքներին, նաև ոչ ֆինանսական, ժամանակի ընթացքում լուծումները գտնել՝ մեկ տեղում, հնարավորինս հարմար և համապատասխան պայմաններում:
Արման Բարսեղյանի կարծիքով, առաջիկա տարիներին ոչ շատ, բայց որոշակի քանակությամբ մասնաճյուղեր բացելու են. «Դեռևս հանրապետությունում մեծ է այն բնակչության թվաքանակը, որոնք բանկային ծառայություններից չեն օգտվում, և տնտեսության զարգացման, եկամուտների ավելացման, նաև ստվերային տնտեսության կրճատման հետևանքով բնակչությունն աստիճանաբար դառնում է լիարժեք բանկային հաճախորդ, մենք էլ պետք է դրան համապատասխան տեղերում մեր թվային և ֆիզիկական ներկայացուցչությունները բացենք բնակչությանը պատշաճ սպասարկելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ
- Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք
- Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
- Moody's գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
- Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել
- «Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
- S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
- Շտադլեր. Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց
- Ամերիաբանկը որդեգրել է թվայնացման էկոհոմակարգային մոդելը. Արտյոմ Շամցյան
- Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա
- Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժ
- Ամերիաբանկի աջակցությամբ մեկնարկեց DispruptHR Yerevan նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան