Լավրովը մամուլի ասուլիսին նկատողություն է արել լրագրողներին
Մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին խնդրել է բարձրաձայն չխոսել և չմեկնաբանել ասուլիսը տեսախցիկի առաջ, երբ նախարարները պատասխանում են իրենց տրված հարցերին: Այս մասին գրում է «ՌԻԱ» գործակալությունը։
Լավրովի և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ճեպազրույցի ժամանակ իրանական հեռուստաալիքներից մեկի թղթակիցը սկսել է տեսախցիկով արձանագրել ռուս-իրանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր մեկնաբանությունը: Լավրովը, ով այդ ժամանակ պատասխանում էր հարցին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ լրագրողի այս պահվածքը խանգարում իրենց։
«Մենք խնդրում ենք, որ հարցերին պատասխանելիս հարցազրույցներ չտալ, ինչպես նոր պատահեց որոշ թղթակիցների հետ», - լրագրողներին է դիմել Լավրովը: