40 տարվա ընթացքում առաջին անգամ մթերքը ռեկորդային ձևով թանկացել է
Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը մեկ տարվա ընթացքում աճել է 27%-ով, ինչը վերջին 40 տարիների ամենադինամիկ ցուցանիշներից մեկն է: Այս մասին «Ura.ru»- ին տված հարցազրույցում ասել է «INFOLine» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Իվան Ֆեդյակովը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մասնագետը բացատրել է, որ դա պայմանավորված է տարբեր ապրանքների գների փոխհարաբերությամբ:
«Ավելանում է ոչ միայն պտուղ-բանջարեղենային ապրանքների կամ կաթի, այլև կերերի և պարարտանյութերի արժեքները», - ասել է նա։
Դրա հետ մեկտեղ վերլուծաբանն ընդգծել է, որ գնողունակությունը անսահմանափակ չէ, ուստի ինչ-որ պահի կհասնեն այն մակարդակին, որից բարձր չպետք է լինի գների շարժը:
Ավելի վաղ «Ռոսստատը» հայտնել էր մրգերի և բանջարեղենի միջին գների 0.3% աճի մասին: Ամենից շատ թանկացել է կարտոֆիլը, որը թանկացել է 1.77%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան