Ուկրաինայում կցուցադրեն «Բացահայտիր Հայաստանը» ճանապարհային շոուն
Հոկտեմբերի 7-8-ը Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը» ճանապարհային շոուն՝ երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին գրում է «ԱՆԱԼԻՏԻԿ» գործակալությունը։
Կազմակերպիչների խոսքով, Ռոուդ-շոու- ի նպատակն է ցուցադրել Հայաստանի զբոսաշրջության բազմազան առաջարկները Կիևի տուրօպերատորներին, տուրիստական գործակալներին և ԶԼՄ -ների ներկայացուցիչներին` երկիրը որպես նախընտրելի ուղղություն ներկայացնել Ուկրաինական տուրօպերատորների և ճանապարհորդների շրջանում:
Միջոցառման ընթացքում Հայ տուրօպերատորները հնարավորություն կունենան ծանոթանալու Ուկրաինայի զբոսաշրջային ներուժին։
Կլոր սեղանի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական գործակալության միջև կքննարկվեն համագործակցության հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ՝ առկա գործընկերության հետագա ամրապնդման և երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով:
Ըստ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի, զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը հնարավորություն կտա հաճախակի շփումների համար Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների միջև, ինչը, անշուշտ, կնպաստի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Երկու երկրների զբոսաշրջության պետական մարմինները կստորագրեն Համատեղ գործողությունների ծրագիր, որը իրավական հիմք կստեղծի Հայաստանի և Ուկրաինայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման համար:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի ՝ որպես գինու զբոսաշրջության երկրի և համտեսել հայկական գինին։
B2B նստաշրջանը հարթակ կընձեռի Հայաստանի և Ուկրաինայի զբոսաշրջային գործակալությունների փոխգործակցության համար ՝ նրանց հետագա գործընկերությունն ապահովելու և համագործակցության ընդլայնման նպատակով։
Հրապարակման համաձայն՝ միջոցառումները կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական գործակալության հետ համատեղ, Ուկրաինայի հայերի միության և ՀՀ դեսպանության աջակցությամբ։