ԵՏՀ խորհուրդը հաստատեց ԵԱՏՄ ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների վերացման մասով ճանապարհային քարտեզը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստին հաստատել է ԵԱՏՄ ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների վերացման մասով նախագիծը (ճանապարհային քարտեզը):
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից մանրամասնում են՝ փաստաթուղթը, որը նախանշված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ, պարունակում է 35 միջոցառում:
«Հանձնաժողովի և Միության երկրների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքի արդյունքն արտացոլվեց նոր ճանապարհային քարտեզում: Այն միջնաժամկետ ռազմավարական նախագծման առանցքային փաստաթղթերից մեկն է, որն ուղղված է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից նշված առավել էական խոչընդոտների վերացմանը: Ճանապարհային քարտեզի իրականացումը կապահովի ինտեգրացիոն գործընթացների զարգացումն ու ընդարձակումը՝ Միության ներքին շուկայի գործարկումն էլ ավելի կայուն դարձնելով», ‒ նշել է Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:
Ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքում նախատեսվում է մասնավորապես վերացնել 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում:
Նշվում են, որ ցուցակում առկա են խոչընդոտներ՝ կապված գիտական աստիճանների ու կոչումների փաստաթղթերի, վարորդական վկայականների ճանաչման, ուժեղ ազդող նյութերի շրջանառության և մշակութային արժեքների հետ, ինչպես նաև Միության ներքին շուկայում առկա այլ նշանակալի խոչընդոտներ:
Առաջին արդյունքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2021 թվականի նոյեմբերին Եվրասիական միջպետական խորհրդի նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան