44-օրյա պատերազմում եղբորը կորցրած կինը հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո
44 օրյա պատերազմում եղբորը կորցրած պացիենտը հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Աստղիկ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«44 օրյա պատերազմում եղբորը կորցրած պացիենտս հղիացել է երկար տարիների անպտղությունից հետո` արտամարմնային բեղմնավորման միջոցով։
Աննկարագրելի հուզիչ էր մոնիտորին տեսնել այս փոքրիկ, բայց մի ամբողջ ընտանիքին նոր կյանքի լույս տվող կետը։
Պացիենտս իր և ծնողների շնորհակալությունն էր փոխանցել, որ ևս մեկ հնարավորություն են ունեցել զոհված եղբոր, որդու կյանքի շարունակությունը տեսնել բեղմնավորված նոր կյանքի մեջ։
Ես եմ շնորհակալ, որ կարողացել եմ իմ աշխատանքով ևս մեկ ընտանիքի երջանկացնել»,- գրված է Բկ-ի էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպում կա. Հերոսները վերածնվում են
- Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո