Ալեն Ղևոնդյան. Ընդդիմությունը այստեղ կոնկրետ քայլեր անելու օրակարգ ունի, ու առանց ուշացնելու
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին ու ՀՀ իշխանությունների հնարավոր արձագանքին, գրում է.
«Իրանում հասկանում են, որ Սյունիքը ՀՀ-ին թողնելու թեմայի հետ կապված հնարավոր ռազմական կոնֆլիկտի պարագայում, եթե մինչ այդ ՀՀ-ում իշխանափոխություն չլինի, ապա մեծագույն հավանականությամբ ՀՀ-ի ներկա իշխանությունները ամբողջությամբ կաշխատեն իրանցիների դեմ։
Թեկուզ տարածք հանձնելով կամ զոհեր տալով։
Այսինքն, եթե ենթադրենք Իրանը փորձի մտնել, որ Սյունիքը պահի, միգուցե ՀՀ-ի ղեկավարությունը հրաման տա Իրանին դիմագրավե՞լ, կամ թուրքերի հետ կոորդինացված աշխատեն, ասենք նրանք էլ Նախիջևանից մտնեն։Կմտածեք սա ֆանտաստիկա է, բայց որքան ֆանտաստիկ ու ենթադրելի անիրականանալի բաներ տեղի ունեցան վերջին 3-4 տարիներին։
Իրանցիները հավանաբար լավ գիտեն, թե ՀՀ ներկա ղեկավարը Բոլտոնից ինչ էր ուզել Իրանի դեմ պատերազմի պարագայում ԱՄՆ-ին աջակցելու դիմաց։
Իրանը լավ գիտի նաև մեկ այլ բան, թե ՀՀ-ի ներկա ղեկավարությունը ի՞նչ որակի ու նշանակության ինֆո է փոխանցել արևմտյան որոշ շրջանակների։
Մյուս կողմից էլ օրեր առաջ Ազատիչը ասում է, որ միջազգային դերակատարները սպասում են, որ բռնեն սրանց սուտը, որ քայլեր ձեռնարկեն։
Կարծում եմ ՀՀ ընդդիմությունը այստեղ կոնկրետ քայլեր անելու օրակարգ ունի, ու առանց ուշացնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար
- Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները․ Ալեն Ղևոնդյան
- Ալեն Ղևոնդյան. Կունենանք Արցախ Ադրբեջանի կազմում և վերջ
- Ալեն Ղևոնդյան. Սահմանային լարումները միգուցե հայկական կողմի խնդրանքով էին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան