Ինչո՞ւ եք Առուշանյանին կալանավորել, իսկ Արմեն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում. Աննա Գրիգորյան
«Տեսակցությունները փակ են Առուշան Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ»,-Աժ-ում լրագորղներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հույս հայտնեց, որ Գորիսի իրենց սիրելի քաղաքացիները, գնահատելով կատարված աշխատանքը, ճիշտ ընտրություն կանեն ՏԻՄ ընտրություններում առաջադրված Առուշան Առուշանյանի օգտին:
Նա պնդեց, որ Առուշանյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և նա կալանքի տակ է, քանի որ ձերբակալված Քարահունջ գյուղի գյուղապետ Լուսինե Ավետյանը գրել է իրարից տարբերվող մի քանի ցուցմունք և վերջինով էլ կալանավորել են Առուշան Առուշանյանին և բաց թողել գյուղապետին:
Նա տեղեկացրեց, որ Գորիսի համայնքապետին ձերբակալել են նրա համար, որ Քարահունջի գյուղացիներին դրամական օգնություն է բաժանել ընտրություններից մի քանի ամիս առաջ, այն դեպքում, երբ գյուղը սահմանամերձ էր և պատերազմից հետո բազմաթիվ կարիքավորներ կային:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ վերջերս պարզել են, որ կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբ կա, որին իրենք չեն տեսել, բայց վերջինս բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, և այդ պատճառով պետք է ՀՀ Սյունիքի մարզին մեկ միլիարդ դրամ տրամադրի հենց ՏԻՄ ընտրություններից առաջ։
«Այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ չե՞ք տեսնում։ Պարոն Առուշանյանն էլ էր խնդիրներ լուծում, ինչո՞ւ եք նրան կալանավորել, իսկ Արմեն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում»,- նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը կրկին շեշտեց, որ Առուշան Առուշանյանի նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ մեղադրվում է աջակցության խնդրանքով դիմած կարիքավոր մարդկանց պատերազմից հետո համայնքապետարանի կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու մեջ :
«Հիմա ասում են, որ այն կաշառք է եղել, այն էլ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռ այն ժամանակ չէր էլ խոսվում ընտրությունների մասին»,-նկատեց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան