Արարատ Միրզոյան. Իրանում խոսել ենք «զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
ՔՊ-ական Մարիա Կարապետյանն ԱԺ-ում Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ թե ինչ է քննարկվել նրա այցի ընթացքում իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում։
Միրզոյանը նախ գովեստով խոսեց իր ու Իրանի ԱԳ նախարարի միջև ձևավորված հարաբերությունների մասին, հիշեց, թե քանի անգամ ու որտեղ են հանդիպումներ ունեցել, ասաց՝ լուրջ ու բազմաթիվ ծրագրեր են քննարկել։
Ապա անցնելով բուն թեմային՝ ասաց, որ այցը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև ունեցել է տարածաշրջանային նշանակություն։
«Ես ողջունել եմ և կրկին ուզում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որոնք մենք ստան ում ենք այս առնչությամբ։ Անշուշտ, խոսել ենք «զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, այսինքն, ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ։ Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Խաչատրյան. Հայաստանը պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից և Շահումյանի շրջանից
- Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ավանեսյանին
- Իջևանցիները մտավախություն ունեն, որ իրենց «մռայլ և դժգույն» ապագա է սպասվում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան