Բաբայանը ստանձնեց պաշտոնը
Սիմոն Բաբայանը երեկ ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Նա ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դադարեցրել է պաշտոնավարումը Փաստաբանական դպրոցում:
Փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի միաձայն որոշմամբ նշանակվել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն:
«ՀՀ փաստաբանական դպրոցը փաստաբանության ինստիտուտի առանցքային և ԱՆԲԱԺԱՆԵԼԻ միավորն է»,- նշել է Զոհրաբյանը։
Սիմոն Բաբայանը, անդրադառնալով նշանակմանը, գրում է.
«Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները:
Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա