Գերմանիան համաձայնել է փոխհատուցում տրամադրել Հոլոքոստը վերապրած ևս 6,500 մարդու
Գերմանիան համաձայնել է փոխհատուցում տրամադրել Հոլոքոստը վերապրած ևս 6500 հոգու: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է «Գերմանիայի դեմ հրեական նյութական պահանջների կոնֆերանսը», որը նաև կոչվում է «Պահանջների համաժողով»:
Այն ասում է, որ հրեա վերապրածների երեք խմբեր այժմ կսկսեն ստանալ ցմահ, ամսական 375 եվրո կենսաթոշակ։ Նրանք մոտավորապես 4500 հրեաներ են, ովքեր վերապրել են Լենինգրադի պաշարումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. 1200 վերապրածներ Ռումինիայից են, և 800-ը, ովքեր թաքնվել են Ֆրանսիայում՝ նացիստների ահաբեկչության օրոք:
«Սա բեկումնային էր», - ասել է «Պահանջների համաժողովի» գործադիր փոխնախագահ Գրեգ Շնայդերը՝ Գերմանիայի կառավարության հետ նոր բանակցված փոխհատուցման պայմանավորվածության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան