Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Դանիել Լոզակովիչը։
Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, ծրագրում կհնչեն Պյոտր Չայկովսկու և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից։ Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Այս օրերին Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մինչև հոկտեմբերի 29-ը մեր երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ ամենատարբեր համերգային ծրագրեր մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան