Եվրոպայում էներգետիկ ածուխի գինը ռեկորդ է սահմանել
Եվրոպայում էներգետիկ ածուխի գինը թարմացրել է պատմական ռեկորդը ՝ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 300 դոլարը։ «Argus» միջազգային գործակալության հաղորդած լուրը գրում է նաև «Ռիա Նովոստի» գորրծակալությունը։
Հումքի արժեքն աճել է միանգամից 40 դոլարով։
Ինչպես հաղորդել Է գործակալությունը հոկտեմբերի 4-ին, անցյալ շաբաթ ածուխի գինը հասել է ամենաբարձր մակարդակին առնվազն 20 տարվա ընթացքում:
Դրա արժեքն աճում է էներգակիրների ընդհանուր թանկացման և ջեռուցման սեզոնի մոտենալու ֆոնին։ Եվրոպայում ածուխի հիմնական մատակարարը Ռուսաստանն է:
«Argus»-ի տվյալներով ՝ ռուսական «Urals» նավթի գինը Հյուսիս-Արևմտյան Եվրոպայում և Միջերկրական ծովում 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել է բարելի դիմաց 80 դոլարից բարձր:
Բացի այդ, գազի ֆյուչերսային գնանշումները ցույց են տալիս բարձր անկայունություն:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գազ մատակարարել Եվրամիությանը
- ԵՄ երկրներն առաջարկել են հետաքննել գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում