Իսպանիայում կարգելեն պոլիէթիլենային տոպրակներով մթերքներ և պատրաստի սնունդ վաճառել
2023 թվականից իսպանական խանութներն այլևս մթերքներ և պատրաստի ուտելիք չեն վաճառի պոլիէթիլենային տոպրակներով և պլաստիկ այլ փաթեթավորմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Բացառություն են կազմում միայն մրգեր և բանջարեղենները, քանի որ հեռվից բերված լինելու պատճառով դրանք կփչանան առանց նման տուփերի։
Արգելքը կանդրադառնա ոչ միայն խանութների, այլև սրճարանների և ռեստորանների վրա, որոնք ստիպված կլինեն մինչև 2025 թվականը պլաստիկի օգտագործումը նվազեցնել 50 տոկոսով:
Քաղաքային իշխանությունները բնակավայրերում խմելու շատրվաններ կտեղադրեն: Այսպիսով, ավելի քիչ մարդ ջուր կգնի ոչ ապակյա շշերով:
Այս միջոցները պլաստիկի դեմ պայքարի եվրոպական ռազմավարության մի մասն են: Մինչև 2030 թվականը ԵՄ-ում բոլոր նման փաթեթավորումները կամ վերամշակվելու են, կամ նորից շարունակվելու:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում