Իրանցի փոխնախարար․ Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիn հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Խեյրոլլահ Խադեմին, որը այցով Հայաստանում է, հայտարարել է ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին։
«Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»,-ասել է Խադեմին։
Խադեմին նշել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ադրբեջանական օդուժի համար փակել է իր օդային տարածքը
- Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից. Փույա Հոսսեինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան