
Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ են իրականացվում
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթների իրականացման համար։ Այս լուրը ադրբեջանական լրատվամիջոցների թոփերում է։
Սա ադրբեջանական կողմի համար ձեռնտու փոփոխություն է, ու բավականին մեծ ոգևորություն է առաջացրել այնտեղ։
«Երթուղու փոփոխությունը կբերի ժամանակի կրճատմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի քիչ վառելիք ծախսելուն»,- Հայաստանի օդային տարածքի օգտագործման օգուտները թվարկում են Ադրբեջանում։
Նշվում է, որ ադրբեջանական այդ ընկերությունը չվերթի ընթացքում կարող է օգտագործել օդային բոլոր միջանցքները, այդ թվում նրանք, որոնք անցնում են Հայաստանի ու Իրանի տարածքով։