Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով երեք մարդ Է տուժել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ Է տուժել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երեք մարդ վիրավորվել է Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում:
Մասնավորապես, նշվում է, որ 80 տարեկան կնոջ վրա հեռուստացույց է ընկել, 70-ամյա կինը վիրավորվել է ընկնելու հետևանքով, ևս մեկն էլ վնասել է ուսը։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ հետցնցումները տարածքում կշարունակվեն ևս մեկ շաբաթ, դրանք ևս ուժեղ կլինեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում:
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին կից արտակարգ շտաբ է ստեղծել։
Նշվում է, որ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքի Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ, ժամը 2.46-ին: Օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։Ստորգետնյա ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրաներում։ Ըստ աղբյուրի՝ ցունամիի վտանգ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Խաղաղ Օվկիանոսի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել