«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։
Եվ այսպես,
• 93 օրերի ընթացքում՝ մարտի 15-ից-հունիսի 15-ը՝, 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։
• 71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել, քաղաքացներից 291-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։
«Արձանագրենք, 1673 քաղաքացիների մեջ ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված, որոնցից միայն 12-ը՝ 2 դեղաչափով, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ։
Պատվաստված քաղաքացիներից 17-ը, կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ։
Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում։
Հավելեմ, որ այսօրվա դրությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է»,- հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Panorama.am-ի հարցին, թե ինչպիսին են հիվանդացության թվերը տոկոսով հաշվարկած պատվաստված-չպատվաստված՝ Միքայելյանում և Հանրապետությունում, Դանիելյանը պատասխանել է. «Ընդհանուր վիճակագրության մասով իրավասու չեմ պատասխանել»։ Այնինչ թերևս հիմնական հարցը այս պահին սրանում է։
Հարակից հրապարակումներ`
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
- 05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
- 04.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 627 դեպք, մահացել է 25 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան