Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
«Ուզում էի հարցնել Նիկոլ Փաշինյանի՝ արդյոք պատերազմից առաջ եղե՞լ է Շուշիում, և եթե եղել է՝ արդյո՞ք չի տեսել այնտեղ կառուցված շինությունները»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընթերցեց Լիտվայում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Շուշիի մասին, որ այդքան խոսում են՝ 30 տարվա ընթացքում Շուշիում քանի բնակելի տուն է կառուցվել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, փող չե՞ն ունեցել»:
Նկատելով, որ պատերազմից հետո Շուշիում չվնասված շեն չէր մնացել՝ պատգամավորը հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր գնացել են Շուշի, ապա տեսել են թանգարաններ, բնակելի շենքեր, Ղազանչեցոց եկեղեցու ճանապարհին եղել են Տեխնոլոգիական, Գյուղատնտեսական համալսարնների շենքերը, արհեստագործական դպրոցը և այլ շինություններ:
Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր 4 հազար բնակիչ:
«Էն ինչը որ տեսնելու էր, ես բնականաբար տեսել եմ, և այն ինչ ասել եմ՝ որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Օգտվելով առիթից Փաշինյանն անդրադարձավ նաև Գեղամ Նազարյանի հարցին և ասաց, որ Իջևանում ասֆալտապատվում են ճանապրհներ, որոնք 40-50 տարի որևէ տիպի նորոգման չէին ենթարկվել և այնտեղ առաջնային բնակարային ֆոնդ է ձևավորվել:
«Իմ այդ հայտարարությունները հրապարակվել են և որևէ ավելացնելու բան չունեմ, նույնը նաև մյուս տարածքների մասին արած իմ հայտարարություններին է վերաբերում»,-արձագանքեց Փաշինյանը:
Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, որ եթե Փաշինյանը շրջել է ու տեսել է այդ շինությունները, ապա շատ տարօրինակ է Լիտվայում իր նման բովանդակության հարցուպատասխանը:
«Լիտվայում ասել եք, որ Շուշիում ոչ մի շինարարություն չի եղել, ներդրում չի եղել, այսինքն՝ նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց դահլիճում էլ մոտավորապես համաձայնում եք իմ ներկայացրած իրավիճակի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի, են ո՛չ ընկալելի»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին և պնդում է իր ասածը:
«Եկեք համեմատենք, թե ինչ ծավալի ներդրում է եղել Շուշիում և Բադեն-Բադենում, տեսնեկ համեմատության եզրեր կա՞ն»,-պատասխանեց Փաշինյանը և հավելեց. «Այսինքը՝ Ձեզ թվում է, որ միայն դուք եք եղել Շուշիում և՝ ե՞ս, էլ մարդիք չե՞ն եղել»:
Փաշինյանը հայտարարեց, որ այդ մասին Լիտվայում առաջին անգամ չի ասել այդ մտքերը, այլ Արագածոտնի մարզի Կարպի գյուղում, Արմավիրի և Տավուշի մարզերում էլ է այդ կարծիքը հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ավանեսյանին
- Իջևանցիները մտավախություն ունեն, որ իրենց «մռայլ և դժգույն» ապագա է սպասվում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան