Բռնագաղթած թոշակառուներին ցանկացել են զրկել 50000-ական դրամ աջակցությունից. Հադրութի քաղաքացի
«Բռնագաղթած թոշակառուներին ցանկացել են զրկել նախատեսվող 50 000-ական դրամ աջակցությունից, ես ասել եմ, որ եթե նրանց զրկեն, ապա այդ մարդիկ ընդհանրապես ապրելու միջոց չեն ունենա»,- կառավարության շենքի առաջ Արցախի բռնազավթած տարածքների բնակիչների կազմակերպված ակցիայի ժամանակ հայտնեց հադրութցի Արթուր Ստեփանյանը:
Նա լրագրողներին և ցուցարարներին տեղեկացրեց, որ հանդիպել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ և պահանջել փոխհատուցել իրենց տների վարձերը, ինչպես նաև թոշակառուներին չզրկեն 50000-ական դրամ աջակցությունից:
Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք բարձրացրել են բնակարանների վարձի փոխհատուցման խնդիրը, քանի որ կառավարությունը դադարեցրել է 68 հազար դրամ աջակցության տրամադրումը:
Նա նշեց, որ կառավարության ներկայացուցչին առաջարկել են բռնագաղթածների բնակվարձի հստակ ծրագիր մշակել, մինչև բնակարաններով ապահովելը:
«Ամեն անգամ մեր քեֆը չի գալիս, որ գանք այստեղ և բողոքներ ներկայացնենք, ոչ մեկին հաճելի չէ՝ միանաշանակ»,- ասաց Արթուր Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ փոխնախարարն ասել է՝ կառավարությունը 50000-ական դրամի աջակցության ծրագիր է մշակում, որը այս շաբաթվա մեջ կլինի և վստահեցրել են, թե այդ դեպքում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների վարձը միասին են տրամադրելու:
Միաժամանակ Արթուր Ստեփանյանը հայտնեց՝ հանդիպմանը հստակ երաշխիք չեն տվել, որ ծրագիրը կհաստատվի:
«Չենք բավարարվել հանդիպումից, չենք կարող աշխատավարձը տալ և՛ բնակարանի վարձին, և՛ գոյատևել, այն քիչ է, հիմա գնում ենք Արցախի օպերատիվ շտաբ, այնտեղ դիմում ենք գրել, գնում ենք դիմումների հետևից, մինչև տան վարձը չտան այնտեղից չենք հեռանա»,- հայտնեց բռնագաղթածների ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան