Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ
«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, ամեն ինչ պետք է անենք, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ վարչական և օրենսդրական փոփոխություններն արված են, առաջիկայում էլ կտեսնեն, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառեն, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն։
Հարցին՝ հնարավո՞ր է պարտադիր պատվաստման համար օրենք ընդունվի ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, Ա. Ավանեսյանը պատասխանեց, որ պարտադիր պատվաստման օրենսդրական հնարավարություն արդեն իսկ ունեն, նորն ընդունելու որևէ խնդիր չունեն։
«Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքով հստակ պարտադիր պատվաստումների կետը նախատեսված է, բայց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ։ Առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ բնակչության 14 տոկոսն արդեն իսկ ստացել է առաջին դեղաչափը, իսկ եվրոպական մի շարք երկրներ արդեն 90 տոկոսից ավելի պատվաստում են իրականացրել։
Նախարարը նշեց, որ այսօր կառավարության կողմից հատկացված 2,3 միլիարդ դրամն ուղղվելու է կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժմանը։
Ա.Ավանեսյանը հայտնեց, որ այսօրվանից սկսվել է «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացը, վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները այն կունենան։ Նա նշեց, որ ստացած 50 հազար դեղաչափը հաշվարկված է 25 հազար հոգու համար։
Նախարարը նաև անդրադարձավ հասարակական տրանսպորտին՝ նշելով, որ տրանսպորտային միջոցներում սահմանված կանոնների հետևումը բավարար չէ, խնդրեց իր գործընկերներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտում կանոնների պահպանման վերահսկողությանը։
Նա վստահ է, որ իրենց վարչական ռեսուսրները բավարար են և հնարավորինս մաքսիմալ խստորեն կհետևեն տնտեսվարողների, քաղաքացիների կողմից սահմանված պայմանների կատարմանը։
Հարցին՝ տեսչական մարմինները իրավունք ունե՞ն ներխուժելու մասնավոր գրասենյակային տարածք՝ պարզելու, թե պատվաստվա՞ծ են աշխատակիցները կամ ունե՞ն թեստ, Ա. Ավանեսյանը պատասխանեց․
«Տեսչական մարմիններն ունեն օրենքով սահմանված բոլոր լիազորությունները, չեմ կարծում, որ ինչ-որ հարց կա ներխուժելու։ Տեսչական մարմիններն այսօր էլ իրականացնում են որոշակի ստուգման աշխատանքներ։ Կարծում եմ՝ որևէ արտառոց բան չկա։ Տեսչական մարմիններն ունեն բավարար լիազորություններ որպեսզի ստուգեն օրենքով և որոշումներով սահմանված պայմանները»։
Հարակից հրապարակումներ`
- Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ավանեսյանին
- «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է
- Կազմակերպվում է ստորագրահավաք՝ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով
- Խնդիր լուծելու փոխարեն, ԱՆ Ավանեսյանը բողոքողներին բռնել է տալիս
- Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
- 11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան