Անահիտ Ավանեսյանը տեղեկություն չունի Բաքվից ինքնաթիռով խոշտանգված և գլխատված գերի բերելու մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանասյանը ծանոթ չէ Hetq.am-ի հրապարակմանը, որ գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված։ Այս մասին ասաց նախարարը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Hetq-ի հետ զրույցում մայրը հետևյալն էր պատմել․ «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում»:
Այսօր Yerevan.Today-ի հարցին՝ տեղեկատվություն ունե՞ք այդ օրը դիեր բերվել և ուղարկվե՞լ են թիվ մեկ հիվանդանոցի դիահերձարան, թե՞ ոչ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Որևէ դի, երևի նկատի ունեք դատաբժշկական գիտագործնական կենտրոն, մուտք չի եղել և որևէ տեղեկություն չունեմ»։
Ճշտող հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, նախարարը կրկին խուսափելով ասաց․ «Ես պատասխանեցի արդեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան