Քարոզչական պատերազմում մենք ոչինչ չենք անում, իսկ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում. Էլիբեգովա
«Ադրբեջանը մեծ նախագծեր է իրականացնում Շուշիում, ողջ քարոզչական ուշադրությունը հենց Շուշիին է հատկացվում, քանի որ իրենց համար դա ևս կարևոր թեմա է»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ անընդհատ Շուշիում անցկացնում են միջոցառումներ՝ փորձելով քաղաքն ինտեգրել ադրբեջանական իրականության մեջ։
«Նաև քարոզչական տեսանկյունից են կարևոր գործ անում, որը չենք անում մենք։ Իրենք հավաքում են տարբեր արտասահմանյան պատվիարկություններ, դիվանագետներ, լրագրողներ, տարբեր համայքների ներկայացուցիչներ, տանում ու պտտացնում են Շուշիում, ինչ-որ բաներ են ցույց տալիս, հայերին որպես բարբարոսներ են ներկայացնում՝ մարդկանց մեջ անընդհատ հակահայկականություն սերմանելով»,- ասաց փորձագետը։
Ա. Էլիբեգովան ընդգծեց՝ այդ ամենը ոչ միայն կարող է անել հայկական կողմը, նաև պարտավոր է անել, պարտավոր է անընդհատ խոսել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, օգտագործել իր ամբողջ ռեսուրստ տեղի ունեցածն աշխարհին հասցնելու համար։
«Քարոզչական պատերազմում մենք ոչինչ չենք անում, Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում՝ ստեղծելով հայի մարդասպան, արնախում, բարբարոս կերպար, ներկայացնում աշխարհին, իսկ իրենց ներկայացնում է արդարության համար պայքարող, որը ճիշտ է այս պատերազմում»,- նշեց նա՝ հավելելով, որ մյուս կողմից եթե չեն բացատրում որ, դա սուտ է, չեն ներկայացնում փաստարկներ, մարդիկ ասում են՝ դե լավ, Շուշին ադրբեջանական քաղաք է, տվեցին ու վերջ։
Ադրբեջանագետն ասաց, որ տարածաշրջանում ամեն պահի նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների ռիսկ կա, առավել ևս եթե կա երեք խաղացող՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, որոնք այս պահի դրությամբ վիճում են ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ վերահսկողության ունենալու համար, իսկ հայկական կողմը դիտորդի կարգավիճակով, «պոպկոռնով նստած» հետևում է՝ ինչպես են երեք տերություններ վիճում։
Ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին խոսելով՝ Ա.Էլիբեգովան ասաց, որ տարօրինակ իրավիճակ է Ադրբեջանի համար։
«Վերջին տարիներին բազմիցս եղել են իրավիճակներ, երբ հարաբերությունները սրվել են։ Երբեք Ադրբեջանի և Իրանի միջև փոխհարաբերություններն իդեալական չեն եղել, միշտ եղել են խնդիրներ։ Իրանն ունի բազմաթիվ լծակներ Ադրբեջանի ներսում, նաև շուրջը՝ ներազդելու Ադրբեջանի վրա։ Ալիևը միշտ փորձել է ինչ-որ տեղ զիջելով, բանակցելով, շուկայական առևտրի կանոններով քաղաքականություն վարելով՝ պահել բալանսը մի կողմից Թուրքիայի ու Իսրայելի հետ փոխհարաբերություններում, մյուս կողմից՝ Իրանի։
Իմ կարծիքով, հիմա ամենաքիչը Ալիևին է պետք այդ սրումը։ Իրանի հետ առճկատաման գնալու համար ռեսուրս չունի Ադրբեջանը, բայց եթե ստիպում են գնալ սրման, նույն Թուրքիան ու Իսրայելը, դա խոսում է այն մասին, որ Ալիևը կորցրել է ինքնուրույնությունը որոշումներ կայացնելու, իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելու հարցում, ինքն արդեն ուղղորդվում է, ինչն ինքնիշխանության և սուվերենության կորստի ահազանգ է իր հասարակության համար»։
Մյուս կողմից, եթե Ալիևի նախաձեռնությունն է, փորձագետը չի հասկանում մոտիվացիան, քանի որ վաղ թե ուշ ինչ որ բան, ինչ որ տեղ պետք է զիջի Իրանին։
«Այս հռետորաբանության, քարոզաչական ու դիվանագիտական պատերազմի սրումը Ալիևի քթերից է բերվելու, հենց այնպես չի անցնելու՝ առավել ևս իմանալով իրանական դիվանագիտությունը։
Իմ կանխատեսումներով, Ալիևը գնալու է զիջումների իրանական կողմին, իր շահերի հաշվին ինքը զիջելու է»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Պարզվում է, իրանական կողմը ռուսների հետ քննարկել է Կարսի պայմանագրի խնդիրը
- Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել այցելելու Երևան և Բաքու
- Ոսկանյան. Իրանը զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»
- Իրանի քաղաքաշինության նախարար․ Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի
- Արարատ Միրզոյան. Իրանում խոսել ենք «զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
- Լավրով. Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գաղափարը
- «Օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր». Իրանագետ
- Իրանցի փոխնախարար․ Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան