Արցախցի դպրոցականների շրջանում բարձրացվում է ռազմական գործի հանդեպ հետաքրքրությունը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական ուսումնարանների 10-12-րդ դասարանների պատանիների միջև անցկացվել է АК 74 ինքնաձիգից հրաձգության հանրապետական մրցումներ:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրաձգության ամենամյա առաջնությունը խնդիր ունի նպաստել դպրոցականների շրջանում նախազորակոչային պատրաստությանն ու բարձրացնել ռազմական գործի հանդեպ պատանիների հետաքրքրությունը:
Հրաձգության ամենամյա մրցումների հանրապետական փուլին այս տարի մասնակցել է շրջանային և քաղաքային փուլերում հաղթող ճանաչված 6 թիմ: Առավելագույն ցուցանիշներով1-ին տեղը գրավել է Ասկերանի շրջանի հավաքական թիմը, 2-րդ տեղում Մարտունու հավաքականն է, Ստեփանակերտի թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը: