Իրանի քաղաքաշինության նախարար․ Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին թվիթերում գրառում է կատարել՝ ուղղված Բաքվին։
«Նախարարների տեղակալներին տրված հատուկ հրամանով՝ Նորդուզից (Իրան֊Հայաստան սահմանի Իրանի կողմի մաքսակետը) Հայաստան և Կովկասի միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի:
Նրանք, ովքեր դավեր էին նյութում այս առումով, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այս ամենի հետևում կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստան էր ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը։
Խադեմին Հայաստանում հայտարարեց, որ Իրանը ինժեներատեխնիկական իր հնարավորություններով կաջակցի Հայաստանին՝ այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում, ինչպես նաև նշել էր, որ պատրաստ են համագործակցել Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը։
بامأموریت ویژهای که به معاونین وزارتخانه داده شد مشکل مسیر نوردوز به ارمنستان و کریدور قفقاز رفع و به زودی نیز نقشهٔ ترانزیتی آن منطقه کاملا تغییرخواهدنمود.
— رستم قاسمی (@RostamGhasemi) October 6, 2021
کسانی که دراین خصوص شیطنت کردندبدانند هیچ راهی برای ما بسته نمی ماند اما پل های شکستهٔ پشت سرآنها به سادگی ترمیم نخواهدشد!
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի փոխնախարար․ Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները
- Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից. Փույա Հոսսեինի
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան