Մեզ հետ կապվել են ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել. «Նիկոլ Աղբալյան» ՈւՄ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր ժամը 15։00-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև նախատեսել է ակցիա։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են. «Մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
Ժամը 15։00-ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան