«Քո աչքերում իմ երազանքը նոր թևեր ունի». Հայկոն՝ որդուն
Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ` Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգից մի փոքրիկ հատված, որը նվիրված է որդուն։
«Գիտե՞ս, որ ժամանակը ամեն բան իր տեղն է գցում։ Չեմ կարող ասել՝ ինքս ժամանակի տիրակալն եմ, բայց դե հայր եմ պիտի սովորեցնեմ բարության, համբերության ու կարեկցանքի մասին։ Ոզում եմ, որ հիմա իմանաս՝ տանղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը, հոգին ու արժանապատվությունը։
Ուզում եմ սովորեցնել քեզ ընկնել, որ հետո հեշտ կարողանաս ոտքի կանգնել, որ դժվար պահին կարողանաս հենվել ինքդ քո ծնկին, որ մեջքդ ուղիղ լինի, միտքդ՝ սուր, երազանքդ՝ աչքերում։ Ուզում եմ, որ երազես։ Երազանքներն օգնում են ապրել, թևեր են տալիս ու առաջ են մղում։ Դու իմ երազանքների ցուցակում չգիտեմ որ տեղում էիր, բայց կայիր հաստատ։
Ու հիմա իրականություն ես ու ես համարձակություն ունեմ խոսելու քեզ հետ։ Քո աչքերում իմ երազանքը նոր թևեր ունի»,- ասվում է տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկո՝ Երևանից մի գույն պակասեց
- Հայկոյին Արամ Խաչատրյան համերգասրահից դուրս բերեցին չդադարող ծափահարությունների ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան