Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի 24-ամյա բնակիչը
Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ էին։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իրենն են։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա