Վրաստանի վարչապետը հնարավոր է հրաժարական տա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ,- հաղորդում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը`հղում կատարելով իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին: Այս մասին գրում է «Սպուտնիկ Ջորջիա» գործակալությունը։
Ղարիբաշվիլին կարող է կորցնել կառավարության ղեկավարի պաշտոնը`մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տապալման պատճառով:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 2-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ հոկտեմբերի 30-ին երկրի 20 քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլերը:
Աղբյուրի խոսքերով, Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, քանի որ նա «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահված անձն է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր
- Վրաստանում ի աջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա