Կառավարությունը որոշեց՝ վարչապետի գավաթը շահողը կստանա 1 մլն դրամ
«Մենք ունենք հանձնարարական ամեն տարի անցկացնել 4 տարբեր սպորտաձևերից մասսայական միջոցառումներ, մրցաշարեր»,- կառավարության պահուստային ֆոնդից 35 մլն դրամ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնելու մասին նախագիծը զեկուցելիս հայտնեց նախարար Վահրամ Դումանյանը:
Նա ասաց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ հատվածում, որի համար էլ հատկացվելու է այդ գումարը:
«Այս 35 մլն դրամից 15 միլիոնը կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար են»,- հայտնեց նախարարը:
Դումանյանը տեղեկացրեց, որ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով:
Նրա խոսքով՝ առաջին տեղը գրավածները կստանան 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ, 11-20-րդը՝ 50 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ. Փաշինյան
- Խոշորացված 38 համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություն կանցկացվի. Գնել Սանոսյան
- Բյուջեից 36 մլն դրամ կհատկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար