07.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 7-ին կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 502 հիվանդ, գրանցվել է մահվան 30 դեպք: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1225 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6691 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
- 05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
- 04.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 627 դեպք, մահացել է 25 մարդ
- 03.10.2021. Կորոնավիրուսի 907 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 հիվանդ
- 02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ
- 01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին