Նիկոլա Դաբանովիչը կսպասարկի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում Իսլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների բրիգադը Չեռնոգորիայից է։ Գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Ջուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը։
VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), իսկ նրան կօգնի իր հայրենակից Քլեյ Ռուպերտին։