Լարսով օրական 100 հայկական բեռնատար է անցնում
Այս պահին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Վրաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ ճանապարհին բեռնատարների կուտակումների հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների մեծ հոսքն է և ռուսական կողմում ընթացող շինարարական աշխատանքները։ Ռուսական կողմը Լարսի անցակետում հիմնանորոգում է իրականացնում։
Նման իրավիճակում Լարսի անցակետով օրական 400 բեռնատար է անցնում, 100-ը՝ հայկական։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ, դեսպանության աշխատակիցները պարբերաբար լինում են տեղում՝ իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար»,- հայտնել են դեսպանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին