Le Monde․ Լարվածության աճ Թեհրանի և Բաքվի միջև
Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Բաքվի և ու Թեհրանի միջև լարվածությանը, գրելով, որ ռազմական զորավարժությունների և դաժան փոխանակումների ֆոնին լարվածությունն աճում է Իրանի և նրա հյուսիսարևմտյան հարևանի՝ Ադրբեջանի միջև:
Նշվում է՝ Թեհրանը մեղադրում է Բաքվին այն բանում, որ նա թույլ է տվել Իսրայելին՝ իր վաղեմի թշնամուն, իրանա-ադրբեջանական սահմանին «սադրիչ գործողություններ» իրականացնել: Իրանի առաջնորդներն ասում են, որ չեն հանդուրժի Իսրայելի գործունեությունը կամ «աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում և սահմաններում»:
Ադրբեջանն էլ ի պատասխան նշում է՝ «Անհիմն մեղադրանքներ են»։:
Նյութում նաև մեջբերվում է հոկտեմբերի 3-ին, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը, որն ակնարկում էր՝ Ադրբեջանն իր անվտանգության համար հույսը դնում է արտաքին ուժերի վրա։
«Նրանք, ովքեր կպահեն այս պատրանքը, արագ ապտակ կստանան», - սպառնացել է Խամենեին։
«Եթե Իրանը զգուշանում է Ադրբեջանում Իսրայելի աճող ազդեցությունից, ապա դա այն պատճառով է, որ Բաքուն, որը հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, գաղտնի հանդիսանում է Իսրայելի ռազմական արդյունաբերության հիմնական պատվիրատուներից: 2016-ին նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ Բաքուն 5 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Թել Ավիվը 2017-2019 թվականներին Ադրբեջանի արտասահմանյան զենքի գլխավոր մատակարարն էր, որի վաճառքները գերազանցում էին 375 մլն դոլարը»,- գրում է կայքը։
«Դա կարող է լինել ավելին», - Le Monde-ին ասել է Բաքվի Ադայի համալսարանի դոցենտ Անար Վալիևը:
Նա նաև նշել է, որ այդ համագործակցությունը գաղտնի է պահվում, որպեսզի չբարկացնի Իրանին, բայց առնվազն 15 տարի Իսրայելը զենք և ռազմական խորհրդատուներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք օգնում են նրան հետախուզությամբ և ուսուցմամբ:
«Այս ռազմական դաշինքը ավելի ամրապնդվեց 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Այսպիսով, Իսրայելը վճռական օգնություն ցուցաբերեց Բաքվին, հատկապես նրան տրամադրելով բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր»,- ասել է Վալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկանյան. Իրանը զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»
- Լավրով. Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գաղափարը
- Ձեզ քարտ բլանշ չենք տվել․ իրանական կայքը Էրդողանին և Ալիևին
- Իսրայելը ոչ թե մի երկիր, այլ մի ահաբեկչական զորակայան է. Ալի Խամենեի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա