Հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել տանզանացի Աբդուլռազակ Գուրնան, ով ապրում է Մեծ Բրիտանիայում: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
«Գուռնան պարգևատրվել է իր գաղութատիրության հետևանքների և փախստականի ճակատագրի` մշակույթների և մայրցամաքների անջրպետի անզիջում և սրտացավ հետազոտման համար », - ասել է կոմիտեն:
Աբդուլ Ռազակ Գուրնան ծնվել է 1948 թվականին Զանզիբար կղզում ՝ արաբական ծագում ունեցող մահմեդականների ընտանիքում ։ 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, պաշտպանել է դոկտորի աստիճան Կենտիի համալսարանում և այժմ այնտեղ ղեկավարում է անգլերենի ամբիոնի ասպիրանտուրան ։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Շվեդիայում հայտնի կդառնա Գրականության Նոբելյան մրցանակիրը
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան