Էկո-ակտիվիստները «միացել են» Louis Vuitton-ի ցուցադրությանը
«Չափից ավելի սպառում = անհետացում»: Նման պաստառով էկո-ակտիվիստը դուրս է եկել պոդիում, որտեղ, Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում, ցուցադրվում էր Louis Vuitton ապրանքանիշի հավաքածուն:
Եվրանյուզը գրում է, որ աղջկա անսպասելի հայտնվելը շփոթմունք էր առաջացրել ներկաների մոտ: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են աղջկան պոդիումից, այնուհետև ցուցադրությունը շարունակվել է:
Էկոակտիվիստների բողոքի ակցիային մասնակցել է 30 մարդ, երկուսը ձերբակալվել են: Ակտիվիստները կոչ են արել իշխանություններին անհապաղ կրճատել տեքստիլ արտադրության ծավալները: