Արամ Վարդևանյան. Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:
Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի:
Ոչ մեկ, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ...»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ
- Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ. Փաշինյան
- Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ավանեսյանին