Արտաշես Գեղամյան. Մտածում եմ՝ Փաշինյանի քաղաքականությունը կարո՞ղ է տեղավորվում է խելագարության տեսության մեջ
«Երբ ուշադիր հետևում եմ կապիտուլյանտների կառավարության, մասնավորապես Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը, ակամայից ասում եմ՝ կարո՞ղ է այն տեղավորվում է նոր ձևավորվող խելագարության տեսության մեջ՝ политика безумия։ Նման նոր գիտություն է ձևավորվում»,- «Հայելի» ակումբում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Քաղաքական գործչի խոսքով, այդ տեսությանը ներհատուկ են ճիշտ այն գործողությունները, որոնց ականատեսն ենք։
«Բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ այդ տեսությունն օրինաչափություն ունի, գալիս է նաև լրացնելու կառավարվող քաոսը, օվերտոնի պատուհանը։ Երբ մի քիչ շատ խորացա, տեսա, որ նրա արածներն այդ տեսության մեջ չեն տեղավորվում։ Այն տեղավորվում է ավելի պարզունակ մի բանի մեջ, որը կոչվում է ազգային շահերի դավաճանություն»,- ասաց Գեղամյանը։
Բանախոսը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցողը աշխարհի հզորների՝ ուղեղային կենտրոնների ձեռքի գործն է, որը սկսել է 1997 թվականից, «երբ սորոսական դավադիր կազմակերպությունները եկան Հայաստան, ու հասանք այս վիճակին»։
Խոսելով այսօր ստեղծված իրավիճակի մասին, Գեղամյանն ասաց, որ Հայաստանը հայտնվել է գերհզոր տերությունների շահերի բախման կիզակետում՝ ԱՄՆ, հավաքական արևմուտք, որի մեջ տեղավորվում է Իսրայելը, մյուս կողմից ՌԴ, ապա Չինաստան, և իհարկե Իրան։
«Մենք խուսափում էինք ասել, որ 44-օրյա պատերազմում Իսրայելը մեծ մասնակցություն է ունեցել, սակայն թուրքական պարբերականներից մեկը գրեց, որ 2012 թվականից սկսած Իսրայելը մի քանի մլրդ դոլարի զենք ու զինամթերք, տեխնոլոգիաներ է վաճառել Ադրբեջանին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Իրանն էլ իր հերթին լույս սփռեց այս իրավիճակի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան