Արթուր Վանեցյան. Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները
«Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով երեկ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի պատասխաններին։
Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ Փաշինյանն այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից։
«Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսևորման հետևանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին ևմարդկանց առողջությանն ու կյանքին։
Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։
Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»,- «Հրապարակ»-ին ասել է Վանեցյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան