«Կրկնում եմ այդ բառերը՝ հողատու են ու դավաճան»
«Ես այստեղ էի եկել, քանի որ ոստիկանությունը զգուշացրել էր՝ բարձրախոս օգտագործելու համար մարդկանց բերման են ենթարկելու։ Նման օրենք, որևէ կարգավորում չկա ՀՀ որևէ օրենսգրքով»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր ժամը 15։00-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև ակցիա էր անում՝ «հերթական անգամ ի ցույց դնենք ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»։ Սակայն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին
Վարդաբյաբը նշեց՝ հույս ուներ, որ այստեղ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողնություններ իրականացնելուց։
«Սակայն մի քանի մարդու բերման են ենթարկել՝ մեկին ռուպերով խոսելու համար, մյուսին պարզապես հարցազրույց տալու համար։
Ես հիմա ռուպերով չեմ, բայց եթե Հայաստանում բերման են ենթարկում մարդկանց ռուպերով խոսելու համար, ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա ռուպերով եմ խոսում։ Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու և դավաճան ասելու համար, կրկնում եմ այդ բառերը՝ հողատու են ու դավաճան։
Եթե մարդկանց բերման են ենթարկում հարցազրույց տալու համար, ես հիմա հարցազրույց եմ տալիս։ Հիմա ո՞նց են որոշում՝ ո՞ւմ են բերման ենթարկում։ Հիմա ես կրկենցի այն ամենը, ինչ արել են իմ ընկերները, որոնց բերման ենթարկեցիք։ Ինչի՞ ինձ բերման չեք ենթարկում, ինչպե՞ս եք որոշում՝ զանգում ասում են տարեք այս մարդուն, այս մեկին թողե՞ք։ Չեմ հասկանում։
Սա է փաշինյանական Հայաստանը»,- ասաց Ք. Վարդանյանը։
Նրա խոսքով, ոստիկանությունը՝ բարձրախոս չօգտագործելու արգելքը բացատրել է, որ խանգարում են կառավարության աշխատանքը։
«Եթե այս կառավարության աշխատանքը պետք է ռուպերով խանգարենք, երևի պետք է բոլոր հայրենակիցներով ամեն մեկս մի ռուպերով գանք, աղմուկ անենք, որովհետև այս կառավարության աշխատանքը Հայաստանի շահին հակասում է, ամեն ինչ անենք, որ այս կառավարությունը չաշխատի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, ակցիային 10-15 երիտասարդ էին մասնակցում, հիմա կփորձեն պարզել, թե քանիսին են բերման ենթարկել։
«Ակցիայի նպատակն էր՝ ցույց տալ, որ Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրության, դրա սերմերը կան, մեր գործն է փայփայել այդ սերմերը, մեծացնել, իսկապես ցույց տալ, որ այս քաղաքականությունը ՀՀ-ում չի հաջողելու»,- նշեց Ք. Վարդանյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այժմ ավարտում են իրենց խաղաղ ակցիան, բայց պայքարը շարունակելու են։
«Մեր կարգախոսն էր՝ Շուշին եղել է հայկական ու կլինի հայկական, 30 տարում Շուշիում իրականացվել է կառուցապատում»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերին ունեին՝ «Ուշքի՛ արի, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէ», «30 տարին ավերվեց գրչովդ» գրություններով, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու, Շուշիում կառուցված շինությունների լուսանկարներով պաստառներ։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության դիմաց բարձրախոսով խոսելու համար դաշնակցական երիտասարդին բերման ենթարկեցին
- Մեզ հետ կապվել են ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել. «Նիկոլ Աղբալյան» ՈւՄ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան