Ոսկանյան. Իրանը զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»
Իրանագետ Վարդան Ոոսկանյանը գրում է.
«Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները։
Ուշագրավ է, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։
Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի դիրքերը թե միջազգային ասպարեզում և թե իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան․ Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին՝ Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան